Հայաստանը սկսել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը

20.09.2021 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սպուտնիկ Լայթ» #«Լիկվոր»
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ եւ հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:

«Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։

Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության առաջադեմ արտադրական հնարավորությունների շնորհիվ հնարավոր է եղել հաջողությամբ իրականացնել պատվաստանյութի արտադրությունը․ արտադրական գործընթացի տեխնոլոգիական փոխանցումն իրականցվել է ՌՈՒՆՀ-ի կողմից։ «Սպուտնիկ Լայթ»-ի վավերացված խմբաքանակները կուղարկվեն ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Հետազոտության ավարտին դրական արդյունքները թույլ կտա սկսել պատվաստանյութի կոմերցիոն արտադրություն։

«Սպուտնիկ Լայթ»-ի արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։ 2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաեւ «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։

«Մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ»-ի օգտագործումն ապահովել է անվտանգության եւ արդյունավետության բարձր մակարդակ։ Համաձայն Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Առողջապահության նախարարության հետազոտական տվյալների՝ տարեցների պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ցուցաբերել է 78.6-83.7% արդյունավետություն։ Պարագվայում, ըստ երկրի Առողջապահության նախարարության հայտնած տվյալների, զանգվածային պատվաստումների ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 93.5%:

Բարձր անվտանգության եւ արդյունավետության շնորհիվ մի շարք երկրներում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ներկայումս օգտագործվում է ոչ միայն առանձին, այլեւ ուսումնասիրվում է այլ արտադրողների դեղամիջոցների հետ համատեղ կիրառությամբ։ Նմանատիպ ուսումնասիրություններ այժմ իրականացվում են Արգենտինայում եւ ԱՄԷ-ում: Կարգավորող մարմինների կողմից ստացվել է հետազոտությունների իրականացման համար հաստատում Ռուսաստանում եւ Բելառուսում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW