9 ամսում Wildberries-ը 9 նոր երկիր է մուտք գործել

15.10.2021 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #նոր շուկաներ
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Wildberries առցանց ռիթեյլերը մուտք է գործել 9 նոր շուկա՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Մոլդովա, Լիտվա, Լատվիա եւ Էստոնիա:

Հոկտեմբերի սկզբի դրությամբ ընկերության ներկայության աշխարհագրությունը ներառում է 17 երկիր, այդ թվում`Հայաստանը: Wildberries-ի սպառողական լսարանը 80 միլիոնից հասել է 92 միլիոնի, օրական լսարանը՝ 11,5 միլիոնից՝ 14 միլիոն մարդու, հաղորդում է ՏԱՍՍ-ը

2021 թվականի 9 ամսում Wildberries-ի շրջանառությունն աճել է 89%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 538,9 մլրդ ռուբլի: Այս ընթացքում սպառողները Wildberries-ում ձեւակերպել են 485,8 մլն պատվեր, ինչը 136%-ով ավել է, քան մեկ տարի առաջ, իսկ օրական պատվերների միջին թիվն աճել է մինչեւ 2,3 մլն:

Հաշվետու ժամանակաշրջանում ավելի քան 260 հազ. ձեռնարկատեր սկսել են իրենց աշխատանքն առցանց հարթակում, ինչն ավելին է, քան ընկերության աշխատանքի բոլոր 17 տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, այժմ Wildberries-ում գրանցված է 340 հազ. ձեռնարկատեր:



Banks.am-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 4-ին կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստում քննարկվել էր Wildberries-ի հարթակում հայ արտադրողների ներկայացվածության հեռանկարը։ Նշվել էր, որ արագ տեմպով տարածվելով ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, այս հարթակը հնարավորություն չի ընձեռում հայ արտադրողներին գրանցվելու եւ վաճառելու իրենց արտադրանքը:

Պայմանավորվածություն էր ձեռքբերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ բանակցություններն ավելի համակարգված կազմակերպելու նպատակով։
Դիտում՝ 5466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW