Հոկտեմբերի 4-ին կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստում քննարկվել է Wildberries առեւտրի հարթակում հայ արտադրողների ներկայացվածության հեռանկարը։ Զեկուցվել է, որ արագ տեմպով տարածվելով ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, այս հարթակը հնարավորություն չի ընձեռում հայ արտադրողներին գրանցվելու եւ վաճառելու իրենց արտադրանքը: Նշվել է նաեւ, որ Wildberries-ը Հայաստանում ներկայացված է միայն առաքման (սպառողին մատակարարման) կետերի միջոցով, սակայն չունի ընդունման կետ: Միաժամանակ, որպես վաճառող գրանցվելու համար Wildberries կայքում հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն նախատեսված չէ, եւ հայ արտադրողները վաճառքն իրականացնում են այլ երկրների միջնորդ ընկերությունների միջոցով, ինչն էապես թանկացնում է ապրանքի գինը: Wildberries հարթակում առաջացող այս եւ այլ խնդիրները լուծելու նպատակով առաջարկվել է միջոցներ ձեռնարկել Հայաստանից ուղիղ վաճառքի հնարավորություն ապահովելու համար:ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ կստեղծվի աշխատանքային խումբ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ բանակցություններն ավելի համակարգված կազմակերպելու նպատակով։ Tweet Դիտում՝ 3987