Թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի է հասել այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին պաշտոններից հեռացրել է Թուրքիայի Կենտրոնական բանկի երկու փոխնախագահներին, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Financial Times-ը (FT):Պաշտոնանկությունների մասին Թուրքիայի նախագահի հրամանագիրը հրապարակվել է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջիօղլուի հետ Էրդողանի հանդիպումից հետո: Հոկտեմբերի 14-ի առավոտյան լիրան ընկել է 1%-ով՝ մինչեւ 9,19 թուրքական լիրա մեկ դոլարի դիմաց: 2018 թվականի սկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 59%-ը, նշում է FT-ն:Էրդողանի կողմից աշխատանքից ազատվածների թվում է Ուգուր Նամիկ Քուչուկը, որը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեի յոթ անդամներից միակն էր, ով դեմ էր անցած ամիս տոկոսադրույքի իջեցմանը, նշել են պարբերականի աղբյուրները:Թուրքիայի Կենտրոնական բանկի մեկ այլ պաշտոնանկ արված տեղակալը Սեմիհ Տյումենն է, որը համարվում էր ԿԲ ներկայիս ղեկավարի փոխարինողի հավանական թեկնածուն, գրում է FT-ն: Reuters-ն անցած շաբաթ հաղորդել էր, որ Էրդողանը կորցրել էր վստահությունը Քավջիօղլուի նկատմամբ: 20.03.2021 | 21:53 Էրդողանն աշխատանքից ազատել է Թուրքիայի ԿԲ նախագահին 2019 թվականի կեսերից Թուրքիայի նախագահը երեք անգամ պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի ղեկավարին: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2021 թվականի մարտին, երբ կարգավորիչը բարձրացրել էր հիմնական տոկոսադրույքը 2 տոկոսային կետով՝ 17%-ից մինչեւ 19%: Այնուհետեւ Քավջիօղլուն նշանակվել էր ԿԲ նախագահի պաշտոնում: Tweet Դիտում՝ 4000