Google-ը առցանց շրջագայություն է գործարկել Չինական մեծ պարսպի փակ տարածքով

14.10.2021 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Google #Չինական մեծ պարիսպ #շրջագայություն
Google-ը 360-աստիճանանոց առցանց շրջագայություն է գործարկել «երկնային սանդուղքով», որը Չինական մեծ պարսպի՝ հանրության համար փակ տարածք է, հաղորդում է Rusbase-ը:

Վիրտուալ շրջագայությունը բաղկացած է 370 մեկտեղված պատկերից եւ 35 պատմությունից, որոնք, ինչպես նշել են Google-ում, «խորասուզում են գրավիչ ճարտարապետական մանրամասների մեջ»:

Էքսկուրսիոն հատվածը զբոսաշրջիկների համար փակ «երկնային սանդուղքն» է, որը տանում է դեպի Փերիների աշտարակ: Սանդուղքի ամենանեղ հատվածը 0,5 մետր լայնություն ունի:

«Սա հնարավորություն է տալիս մարդկանց ծանոթանալու Մեծ պարսպի այն հատվածների հետ, որոնց այլ պայմաններում դժվար կլիներ հասանելիություն ստանալ, ավելին իմանալ դրա հարուստ պատմության մասին եւ հասկանալ՝ ինչպես է այն պահպանվում ապագա սերնդների համար»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Չինական մեծ պարսպով կարող եք շրջագայություն կատարել այս հղումով:
Դիտում՝ 4811
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW