Մինչեւ 3 հա տարածքներում կաթիլային ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի

14.10.2021 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կաթիլային ոռոգում #Գնել Սանոսյան #փոխհատուցում
Մինչեւ 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրեւացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարի ժամկետով:

Այս մասին որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար եւ արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը նորմատիվայինից 2-3 անգամ ավելի է:

«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրեւացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով»,- նշել է նա:
Դիտում՝ 2508

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW