Կառավարությունում կարեւորել են Standard&Poors-ի կողմից վարկանիշի ստացումը

14.10.2021 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Standard&Poors #Տիգրան Խաչատրյան #Մհեր Գրիգորյան
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստի ժամանակ խոսել է Standard&Poors վարկանշային կազմակերպության կողմից առաջին անգամ Հայաստանի կառավարությանը վարկանշելու առանձնահատկությունից:

«Այս վարկանիշի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպություններն ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել, ինչի ներքո թե հայաստանյան, թե արտաքին շուկաներում ավելի հարմար եւ հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել»,- ասել է նախարարը:



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձեւավորմանը եւ օգնում մասնավոր հատվածի ընկերություններին մուտք գործել արտաքին կապիտալի շուկա:

«Moody's եւ Fitch վարկանշային գործակալությունների գնահատականների հետ համեմատելով՝ կարող ենք ասել, որ այստեղ շեղում չկա, շատ համահունչ են դրանք: Սա կարեւոր է նաեւ մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձեւավորման համար»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նշել է, որ Standard&Poors-ի կողմից վարկանիշի ստացումը նվազեցնում է մասնավոր ընկերությունների ծախսերը. «Եթե այս սուվերեն վարկանիշը ստացած չլինեինք եւ Standard&Poors-ը գար վարկանշելու որեւէ մասնավոր կազմակերպություն, այն ծախսերի մեջ ներառելու էր նաեւ սուվերեն կոմպոնենտի հաշվարկի ծախսերը»:
Դիտում՝ 1477
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW