Rolls-Royce-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրամոբիլը

30.09.2021 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Rolls-Royce #Spectre #էլեկտրամոբիլ
Բրիտանական Rolls-Royce Motor Cars ընկերությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրական ավտոմեքենան: Նորույթը ստացել է Spectre անվանումը, հաղորդում է Rusbase-ը:

Առաջին ամբողջությամբ էլեկտրական Rolls-Royce մոդելը կհայտնվի վաճառքում 2023 թվականի չորրորդ եռամսյակում, նշել են ընկերության մամուլի ծառայությունում: Մինչ այդ էլեկտրամոբիլը լուրջ փորձարկումների կենթարկվի:

Նշվում է, որ Rolls-Royce Spectre-ը պետք է անցնի 2,5 միլիոն կմ, ինչը համարժեք է 400 տարվա շահագործմանը: Մոդելը փորձարկվելու է երկրագնդի բոլոր մայրցամաքներում:

Spectre-ը կառուցված է Rolls-Royce-ի ալյումինե հարթակի վրա: Ընկերության գործադիր տնօրեն Թորստեն Մյուլեր-Օտվոսը ավտոմեքենայի էլեկտրական շարժիչի աշխատանքը համեմատել է «թռչող գորգի» հետ, իսկ մեքենան գնահատել «գերշքեղ»:

Ընկերությունում նշել են, որ 2030 թվականին Rolls-Royce-ի բոլոր մոդելները կդառնան ամբողջովին էլեկտրական:
Դիտում՝ 2374

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW