«Յանդեքս» ընկերությունը հուլիսին ձեռք բերած «Ակրոպոլ» բանկը վերանվանել է «Յանդեքս Բանկ»,- հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:Նոր անվանումը բանկը ստացել է ս․թ․ սեպտեմբերի 28-ին: «Ակրոպոլ» բանկի 100% բաժնետոմսերի գնման գործարքը «Յանդեքս»-ը փակել էր այս տարվա հուլիսին: Գործարքի գումարը կազմել է 1,1 մլրդ ռուբլի:«Ակրոպոլ» բանկի ձեռքբերման համաձայնագիրը կնքվել էր այս տարվա գարնանը: Գործարքի արդյունքում «Յանդեքս»-ին պետք է անցնեին «Ակրոպոլ»-ի լիցենզիաները՝ ներառյալ ունիվերսալ բանկայինը: 29.04.2021 | 17:27 «Յանդեքս»-ը 1,1 մլրդ ռուբլով բանկ է գնում «Լիցենզիաների առկայությունը «Յանդեքս»-ին թույլ կտա զարգացնել ֆինանսական ծառայությունների ուղղությունը եւ գործարկել նոր պրոդուկտներ օգտատերերի եւ գործընկերների համար»,- ասված էր «Յանդեքս»-ի հաղորդագրության մեջ:Banks.am-ը հիշեցնում է, որ Օլեգ Տինկովի հետ գործարքի ձախողումից հետո «Յանդեքս»-ը որոշել էր սեփական բանկ գնել: Tweet Դիտում՝ 1806