ՌԴ բանկերը կհրաժարվեն հաճախորդների հետ թղթային պայմանագրերից

27.09.2021 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անատոլի Աքսակով #թղթային պայմանագրեր #թվային արխիվ
Ռուսաստանյան բանկերը կկարողանան ամբողջությամբ հրաժարվել հաճախորդների հետ թղթային պայմանագրերից. դա թույլ կտա անել թվային արխիվի մասին օրենքը, որի ուղղությամբ աշխատանքը կսկսվի Պետդումայում աշնանային նստաշրջանի ընթացքում:

Այս մասին «Իզվեստիա»-ին պատմել է պատգամավոր Անատոլի Աքսակովը՝ նշելով, որ նախաձեռնությունը զգալիորեն կնվազեցնի բանկերի ծախսերը, քանի որ վերջիններս ստիպված չեն լինի մեծ քանակությամբ թուղթ պահել, այդ թվում` պայմանագրեր:

«Մենք ցանկանում ենք ընդունել օրենք, որով ամբողջ տեղեկատվությունը կպահվի կրիչների վրա: Ճիշտ է, այն պետք է կրկնօրինակվի, որպեսզի բացառվի կորուստների ռիսկը: Հսկայական քանակությամբ թուղթ գնելու կարիք չի լինի: Սա հսկայական խնայողություն է, ծախսերի կրճատում: Դա կարող է նաեւ հանգեցնել տոկոսադրույքների նվազեցմանը»,- ասել է Անատոլի Աքսակովը:

Նրա գնահատականով՝ նորամուծությունը թույլ կտա բանկերին տնտեսել տարեկան միլիարդներ, եթե ոչ տասնյակ միլիարդավոր դոլարներ: Այժմ վարկային կազմակերպությունները ծախսեր են կատարում, մասնավորապես, թղթի գնման, փաստաթղթերի պահպանման համար տարածքի վարձակալության, ջերմաստիճանի ռեժիմի պահպանման, անվտանգության վրա, պարզաբանել է պատգամավորը:

«Օրենքը կնպաստի կազմակերպությունների, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության անցնելուն, ինչպես նաեւ կնվազեցնի վերջիններիս ծախսերը փաստաթղթերի պահպանման եւ մշակման համար»,- մեկնաբանել են ՌԴ Կենտրոնական բանկում:
Դիտում՝ 3596
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW