Ս.թ սեպտեմբերի 16-ից 18-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2021» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում Հայբիզնեսբանկը ներկայացրեց իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը:«Արմենիա Էքսպոն» այս տարի հոբելյանական էր՝ 20-րդը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին: Ցուցահանդես ֆորումին այս տարի մասնակցում էին տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող մոտ 200 կազմակերպություն՝ 7 երկրներից:Հայբիզնեսբանկի տաղավարի հյուրերն ու այցելուները ծանոթացան բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայող, փոքր եւ միջին բիզնեսի, սպառողական, ոսկու գրավով վարկերի, ուսանողների վարկավորման, ավանդների ձեւակերպման, պլաստիկ քարտերի տրամադրման եւ սպասարկման պայմաններին, ինչպես նաեւ ծանոթացան բանկի նոր եւ արդիական լուծումներով պրոդուկտների՝ ABB-Kids քարտի եւ ABB Մոբայլ բանկ հավելվածի մանրամասներին:«Ցուցահանդեսի այցելուների քանակը եւ հետաքրքրվածությունը բանկի տաղավարում հավաստում է Հայբիզնեսբանկի կողմից մատուցվող ծառայությունների պահանջված եւ գրավիչ լինելու մասին: Այցելուները ոչ միայն ծանոթացան բանկի կողմից մատուցվող ծառայություններին եւ պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլեւ անհրաժեշտության դեպքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն բանկի աշխատակիցներից»,- ասված է հաղորդագրության մեջ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1779