Kuwait Finance House-ն եւ «Ադրբեջանական ներդրումային ընկերությունը» կհիմնեն համատեղ ներդրումային հիմնադրամ

17.07.2008 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Kuwait Finance House-ն եւ «Ադրբեջանական ներդրումային ընկերությունը» /ԱՆԸ/ կհիմնեն համատեղ ներդրումային հիմնադրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», այդ մասին տեղեկացրել է ԱՆԸ գործադիր տնօրեն Անար Ահունդովը: Հիմնադրամի կապիտալը կազմելու է $20 մլն, որոնցից ԱՆԸ-ի մասնաբաժինը կազմելու է $5 մլն, իսկ մնացած միջոցները ներդնելու է Քուվեյթի ֆինանսական տունը:

ԱՆԸ-ի եւ Kuwait Finance House-ի համատեղ հիմնադրամը կյանքի է կոչելու ներդրումային նախագծեր Ադրբեջանում:

Դիտում՝ 7757

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW