ՊԵԿ-ում քննարկվել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը

15.09.2021 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային ոլորտ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կազմակերպել է երկօրյա հանդիպում ներմուծում եւ արտահանում իրականացնող խոշոր 100 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Մաքսային ոլորտի պատասխանատուները նրանց ներկայացրել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը եւ լսել տնտեսվարողների ներկայացուցիչների առաջարկները։

Մանրամասն անդրադարձ է կատարվել հատկապես մաքսային պարտավորությունների վճարման էլեկտրոնային համակարգի կիրառման կարգին: Նոր համակարգից օգտվողները, իրենց փորձից ելնելով, նշել են, որ մաքսային պարտավորությունները մարելու էլեկտրոնային եղանակն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ բանկ եւ մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը վերացել է։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ գործող կարգավորումների հետ կապված խնդիրները, որոնք մաքսային ոլորտի պատասխանատուները խոստացել են հաշվի առնել՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով։

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ նման ձեւաչափով հանդիպումները պարբերաբար են լինելու։
Դիտում՝ 1178
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW