JPMorgan-ը նախատեսում է գնել Volkswagen-ի վճարային բիզնեսի վերահսկիչ փաթեթը

08.09.2021 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#JPMorgan #Volkswagen Payments
Ամերիկյան JPMorgan Chase&Co-ն նախատեսում է գնել գերմանական Volkswagen ավտոարտադրողի ֆինանսական ստորաբաժանման բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (մոտ 75%), հաղորդում է Finmarket-ը:

JPMorgan-ը տեղեկացրել է, որ ռազմավարական համաձայնագիր է կնքել Volkswagen Financial Services-ի հետ` ավտոմոբիլային բնագավառում թվային վճարումների հնարավորություններն ընդլայնելու համար: Գործարքի արժեքը կողմերը չեն բացահայտում:

Volkswagen-ի վճարային հարթակը, որի օպերատորն է Volkswagen Payments SA-ն, հաճախորդներին առաջարկում է մի շարք թվային վճարային ծառայություններ՝ սկսած գնումներից եւ լիզինգից մինչեւ վառելիքի լիցքավորում եւ կայանատեղի:

Գործարքի հաջող ավարտի դեպքում Volkswagen Financial Services-ը կդառնա բիզնեսի բաժնետերերից մեկը, իսկ Volkswagen Payments-ի կետրոնակայանը կմնա Լյուքսեմբուրգում: Գործարքը պետք է հավանության արժանանա կարգավորիչների կողմից: Ընկերություններն ակնկալում են, որ գործարքը կփակվի 2022 թվականի առաջին կեսին:
Դիտում՝ 2929

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW