ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը՝ Mazda եւ Suzuki ավտոմեքենաներ ձեռք բերելու համար

06.09.2021 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Mazda #Suzuki
ՎՏԲ-Հայաստան Բանկը,  Mazda ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի եւ Suzuki ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մագյար Ավտո» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է ավտովարկավորման նոր ծրագիր՝ առաջարկելով հաճախորդներին ձեռք բերել նոր՝ Mazda եւ Suzuki ավտոմեքենաներ՝ առավել բարելավված պայմաններով եւ պարզեցված ընթացակարգով:

Համագործակցության շրջանակում բանկն առաջարկում է ձեւակերպել ավտովարկ՝ սկսած 10% կանխավճարից, տարեկան 13.5-14.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 16% -18.8%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 1 միլիոն, առավելագույնը` 28 միլիոն ՀՀ դրամ: Ավտովարկ ձեւակերպելիս հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ  ընթացքում:                          

Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման եւ սպասարկման այլ միջնորդավճարներ):

«Բանկի եւ ավտոսրահի համագործակցության շրջանակում վարկով ավտոմեքենա գնելու գործընթացն առանձնանում է իր պարզությամբ, հարմարավետությամբ եւ վարկի տրամադրման որոշման արագ կայացմամբ: Հաճախորդները կարող են ավտովարկի հայտ ներկայացնել անմիջապես ավտոսրահում՝ չայցելելով բանկի մասնաճյուղեր:                                                           

Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահում՝ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում:  

Ունենալով երկար տարիների փորձ ավտովարկավորման շուկայում եւ հաշվի առնելով տվյալ պրոդուկտի պահանջարկը բնակչության շրջանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մշակել շահավետ եւ գրավիչ առաջարկներ հաճախորդների համար` ապահովելով ցանկալի մեքենայի հասանելիություն եւ սպասարկման հարմարավետություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավտովարկի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաեւ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://www.mazdaarmenia.am/ եւ https://www.suzuki.am/ հղումներով կամ զանգահարելով (+374) 11-71-17-11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW