«JustQR». գործարկվել է անհպում վճարումների ֆինանսական համակարգը

03.09.2021 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#«JustQR» #Վիվա-ՄՏՍ #ՄոբիԴրամ
Հայաստանի բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկության՝ ՄոբիԴրամ-ի, «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության եւ Ակբա բանկի համագործակցության շրջանակում գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:

Ինչպես նշել են Վիվա-ՄՏՍ ընկերությունում, այսուհետ ՄոբիԴրամ հավելվածի օգտատերերն ունեն հնարավորություն` կատարելու վճարումներ բազմաթիվ խանութներում եւ ժամանցի վայրերում անմիջապես սմարթֆոնից` ՄոբիԴրամ բջջային հավելվածի միջոցով՝ օգտագործելով «JustQR» համակարգը: Պարզապես անհրաժեշտ է սեղմել ՄոբիԴրամ բջջային հավելվածում ներդրված «QR վճարումներ» կոճակը եւ QR կոդը սքանավորելուց հետո կատարել վճարումը:

«Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ընկերություն ՄոբիԴրամ-ն առաջարկում է բազմաթիվ ֆինանսավճարային գործիքներ՝ անմիջապես բջջային հեռախոսից: Թվային փոխակերպման կարեւորագույն պայմաններ են նորարարությունն ու ժամանակին համընթաց քայլելը: Կպատկերացնեի՞ք, որ կգա մի օր, երբ խանութում գնումներ կատարելիս կանխիկ վճարում կատարելն այլեւս պարտադիր չի լինի: Փոխարենը, հնարավոր կլինի կատարել անհպում վճարում՝ սքանավորելով «QR» կոդը բջջային դրամապանակից: ՄոբիԴրամ-ի, «JustQR»-ի եւ Ակբա բանկի համագործակցության արդյունքում ստեղծված թվային նոր գործիքը շատ հարմարավետ է ու լայն կիրառման մեծ հեռանկար ունի»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
QR կոդի միջոցով վճարումներ կատարելու առավելություններն են՝

- ամբողջությամբ անհպում վճարում, ինչը չափազանց կարեւոր է ներկա համաճարակի իրավիճակում,
-  QR կոդի միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդը կարող է ընտրել ՄոբիԴրամ-ի հաշիվը կամ ՄոբիԴրամ բջջային հավելվածին կցված իր ցանկացած բանկային քարտը,
-  հաճախորդը կարող է օգտվել պարբերաբար իրականացվող «cashback» ակցիաներից, որն իրենից ներկայացնում է գումարի ակնթարթային վերադարձ ՄոբիԴրամ-ի հաշվին՝ վճարված գումարի որոշակի տոկոսի չափով:

QR կոդի միջոցով վճարումները հնարավոր է կատարել այն խանութներում եւ ժամանցի վայրերում, որտեղ տեղադրված են բանկային քարտեր սպասարկող «INGENICO POS» տերմինալները եւ փակցված է «JustQR» համակարգով վճարում կատարելու մասին տեղեկատվական վահանակը:

«JustQR» համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը ներկայացրել է համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները.

«Առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաեւ այն, որ վաճառքի կետերում բիզնես-գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն՝ լրացուցիչ որեւիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում:

Հաջորդ առավելությունը տարածման դյուրին լինելն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա: Կարեւոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ JustQR համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»:
Դիտում՝ 1464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW