2021թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5.2%-ով, իսկ 2021թ. հուլիսը 2020թ. հուլիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 5.8%-ով:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2.1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 8.8%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 4.4%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 0.1%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 6.1% եւ 10.1%-ով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 15.1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 23.2%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 10.6%-ով: Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1715