ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայքում հրապարակվել է արտադրության ոլորտի վերաբերյալ հարկային ուղեցույց: Այն մշակվել է նյութական արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար: Ուղեցույցում ներառված են արտադրական ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից արտադրանքի թողարկման հետ կապված հարկային պարտավորությունների հաշվարկմանն առնչվող կարգավորումները, ինքնարժեքի հաշվարկման առանձնահատկությունները, ինչպես նաեւ արտադրական գործունեության կազմակերպման վերաբերյալ այլ օգտակար տեղեկատվություն: Ուղեցույցում դրանք ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, բանաձեւերով եւ իրավական ակտերի հղումներով:Ուղեցույցը մշակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության եւ քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից` ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաեւ նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:Ավելի վաղ հրապարակվել են նաեւ զբոսաշրջության ոլորտի եւ առեւտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծված ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ» հատվածում: Tweet Դիտում՝ 3268