«ՎՏԲ-Հայաստան»-ի հաճախորդները կկարողանան ակնթարթային փոխանցումներ կատարել

20.08.2021 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան #փոխանցումներ
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստացել են հնարավորություն՝ իրականացնելու դրամական փոխանցումներ անմիջապես արտասահմանյան բանկերի Visa, Mastercard, МИР, Union Pay քարտերին, ինչպես նաեւ Եվրամիության երկրների բանկային հաշիվներին:

Գումարը փոխանցվում է հաշվին ակնթարթորեն, իսկ միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի մինչեւ 1,5%-ը:

ՌԴ բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard, МИР քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 100 ռուբլի: Ընդ որում՝ դրամական փոխանցման գումարը քարտին հաշվեգրվում է ռուբլով: Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 250 ռուբլի, 5 դոլար/Եվրո։ Կրկնարժութային փոխանցումներ կարելի է կատարել ՀՀ դրամով, դոլարով եւ Եվրոյով՝ 0% - 0.1% սակագնով:

Բանկի հաճախորդներին հասանելի են նաեւ միջազգային փոխանցումներ UnionPay քարտերին՝ 2%, առնվազն 5 դոլար սակագնով: Փոխանցման առավելագույն գումարը 5 հազ. դոլար է: 120 հազ. ՀՀ դրամից ավելի գումար փոխանցելիս՝ այն ստացողի քարտին դոլարով հաշվեգրելու դեպքում միջնորդավճարը կկազմի 0%:

Ի թիվս այլ հնարավորությունների՝ կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ Եվրոյով՝ Եվրամիության 32 երկրների ցանկացած բանկի հաշվեհամարին՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Ստացողը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Մեկ փոխանցման առավելագույն գումարը 4,5 հազ. Եվրո է, փոխանցման գործող սակագինը՝ 10-ից 20 Եվրո (կախված փոխանցվող գումարի չափից):

Փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ բանկի մասնաճյուղ եւ նշել փոխանցումը ստացողի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաեւ հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype-ով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է փոխանցումների ծառայությունները եւ ընդլայնում դրանց աշխարհագրությունը: Այսօր Բանկի հաճախորդներին հասանելի են դրամական փոխանցումների վեց համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer եւ Telcell: Դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ֆինանսական ծառայություններից են, եւ մենք պլանավորում ենք շարունակաբար կատարելագործել մատուցվող ծառայությունները՝ ընդլայնելով երկրների միջեւ փոխանցումներ կատարելու հնարավորությունները»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթեւիկ Բադալյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը դրամական փոխանցումների ծավալով առաջատարներից է Հայաստանում. 2020թ. կատարված փոխանցումների քանակը կազմել է 583 հազ.՝ 88.3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով: 2021թ. առաջին կիսամյակի արդյունքներով դրամական փոխանցումների քանակը կազմել է 325 հազ., ինչը 44%-ով գերազանցում է 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3602
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW