Կոնվերս Բանկ. Cashback եւ անվճար քարտեր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

20.08.2021 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Cashback #VISA
Գիտելիքի եւ դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները:

Օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, Բանկն իր քարտապաններին կտրամադրի 20% գումարի հետվերադարձ` Cashback, գործընկեր վաճառասրահներում իր ՊՈՍ եւ/կամ E-Pos-երի տերմինալներով անկանխիկ գնումների համար: Գործընկերների ցանկում ներառված են խանութ-վաճառասրահներ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Բանկի հետ համագործակցող բուհերի ուսանողները կարող են ստանալ Կոնվերս Բանկի VISA կամ MasterCard ուսանողական քարտեր՝ անվճար քարտի գործողության ողջ ընթացքի համար:

Ակցիայի մանրամասները, գործընկերների ու բուհերի ցանկը՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 4665

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW