1000 երեխա մասնակցել է Ֆինանսական հաշտարարի կրթական ծրագրին
20.08.2021 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ




Այն իրականացրել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը՝ սպառողների ֆինանսական կրթության եւ իրազեկվածության բարձրացման ծրագրի շրջանակում։
Ծրագրին մասնակցել է 11-13 տարեկան uակավ ապահովված ընտանիքների, ինչպես նաեւ՝ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների շուրջ 1000 երեխա:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցները այցելել են Հանքավանի «Խոտորջուր առողջարան», «Լուսաբաց», «Հեքիաթային կիրճ», «Արագած», «Հասմիկ» եւ Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարներ, որտեղ երեխաները արտադասարանային պայմաններում մասնակցել են խաղ-մրցույթների եւ այլ ինտերակտիվ միջոցառումների, որոնց օգնությամբ ստացել են գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, ֆինանսական ոլորտի եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
«Հաշտ ճամբար» ծրագրին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: