«Կանաչ Կլիմայի Հիմնադրամ»-ը հայտարարել է նախագծերի ներկայացման մրցույթ
16.08.2021 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF)

«Բի էս Սի» ընկերությունից (Business Support Center) հայտնել են, որ ծրագրի արդյունքում Հայաստանում կընտրվի առնվազն 10 պոտենցիալ նախագիծ, կդիտարկվի դրանց իրականացումը «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների միջոցով։
Ծրագիրը նախաձեռնել է ՀՀ Կառավարությունը՝ Շրջակա Միջավայրի նախարարության՝ «Կանաչ Կլիմայի Հիմանդրամի» GCF ֆինանսավորմամբ, իրականացնող մարմին է հանդիսանում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:
Մրցույթին կարող են մասնակցել մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, որոնց ծրագրի հիմքում պետք է լինի բիզնես գործունեություն: Ներկայացվող ծրագրերը կարող են առնչվել տարբեր ոլորտներին՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, ծառայությունների ոլորտ, շինարարություն եւ այլ:
«GCF-ի կողմից առաջարկվող ֆինանսավորման գործիքները եւ դրանց բաշխումը մեկ ծրագրի համար կարող է լինել տարբեր՝ դրամաշնորհներ, արտոնյալ վարկեր, կապիտալ ներդրումներ եւ այլ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծրագրերը պետք է պարունակեն հետեւյալ կոմպոնենտներից առնվազն մեկը՝
- Ծրագրի իրականացման արդյունքում կզսպվի/ կմեղմացվի շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունները, օրինակ՝ ծրագիրը կբերի ածխաթթու գազի CO2 արտանետումների կրճատման, գլոբալ տաքացման զսպման եւ այլն:
- Ծրագիրը կենթադրի արդեն տեղի ունեցած շրջակա միջավայրի բացասական արտաքին ազդեցություններին հարմարվելու/ադապտացիայի գործողություններ, դիմադրողականության բարձրացում:
Ծրագրի դիմում-հայտերի լրացման ուղեցույցը եւ ծրագրի վերաբերյալ մյուս տեղեկությունները՝ այստեղ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: