Գերմանական Adidas AG-ն պայմանավորվել է վաճառել Reebok ապրանքանիշն ամերիկյան Authentic Brands Group (ABG) ընկերությանը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:Կողմերն ակնկալում են, որ մինչեւ €2,1 մլրդ գումարի գործարքը կփակեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Adidas-ը ձեռք էր բերել Reebok-ը 2006 թվականին՝ $3,8 միլիարդով:«Reebok-ն Adidas-ի կարեւոր մասն է, եւ մենք շնորհակալ ենք ապրանքանիշին ու դրա թիմին իրենց ունեցած ներդրման համար»,- ասել է Adidas-ի ղեկավար Կասպեր Ռորսթեդը:Authentic Brands Group-ի հիմնադիր Ջեյմի Սոլթերն իր հերթին նշել է, որ Reebok-ի պատմության շարունակությունը մեծ պատիվ է իր ընկերության համար: «Սա կարեւոր փուլանիշ է ABG-ի համար, եւ մենք ձգտում ենք պահպանել Reebok-ի ամբողջականությունը, նորարարություններն ու արժեքները: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Reebok-ի թիմի հետ՝ դրա հաջողությունը շարունակելու համար»,- հավելել է նա:Ապրանքանիշը վաճառելու մտադրության մասին Adidas-ը պաշտոնապես հայտարարել էր 2021 թվականի փետրվարին: Արտադրողն այս որոշումն ընդունեց նոր հնգամյա ռազմավարության մշակման ընթացքում: Նշվում էր, որ ընկերությունը մտադիր է իր ջանքերը կենտրոնացնել սպորտային ապրանքների համաշխարհային շուկայում Adidas ապրանքանիշի դիրքերի հետագա ամրապնդման վրա: Tweet Դիտում՝ 3107