Քննարկվել է Գյումրիի օդանավակայանում Lufthansa-ի հաբ հիմնելու հարցը

12.08.2021 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Lufthansa» #Վահան Քերոբյան
Lufthansa ընկերության ներկայացուցիչները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանն ասել են, որ  Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար:

Հետեւաբար՝ իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը եւ պատրաստ են համագործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման եւ իրականացման աշխատանքներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրիում Lufthansa ավիաընկերության հաբ հիմնելու հարցը եւ Գյումրիի օդանավակայանից Lufthansa ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։  



Վահան Քերոբյանը խոսել է Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային հոսքեր ունենալու կարեւորության մասին եւ ընկերության ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակել երկու երկրների միջեւ այդ հոսքերի ակտիվացման նպատակով համատեղ մարքեթինգային արշավներ կազմակերպելու հարցերի շուրջ։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանն ավելացրել է, որ գերմանական շուկան եւս շատ հետաքրքիր է Հայաստանի համար եւ այդ նպատակով օգոստոսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ճանաչողական այց Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 60 ընկերությունների մասնակցությամբ, որը լավ հնարավորություն է երկու երկրների զբոսաշրջային ներուժը ներկայացնելու եւ համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։
Դիտում՝ 1667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW