«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը տեղեկացնում է, որ տեւական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, եւ այս տարվա օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը: Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երեւան-Ֆրանկֆուրտ երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:Ֆրանկֆուրտից Երեւան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին, իսկ Երեւանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: «Lufthansa-ն Lufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երեւան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երեւան եւ Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից»,- ասված է հաղորդագրության մեջ: «Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում եւ ներկայացնել մեր նոր՝ Երեւան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: Austrian ավիաուղիների՝ դեպի Երեւան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ Lufthansa-ն, մուտք է գործելու շուկա եւ Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչեւ 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երեւանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն եւ Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի եւ Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը: Tweet Դիտում՝ 4219