էլեկտրամոբիլների համար զրոյական մաքսատուրքը կարող է երկարաձգվել մինչեւ 2024թ.

11.08.2021 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրամոբիլներ #մաքսատուրք #Վահագն Ղազարյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ստացել է Բելառուսից առաջարկ՝ երկարաձգել էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողությունը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Այս մասին «Վեդոմոստի» պարբերականին տեղեկացրել է ԵՏՀ մաքսասակագնային եւ ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը: Նրա խոսքով՝ առաջարկը փոխանցվել է Եվրասիական տնտեսական միության այլ պետություններին՝ դիրքորոշման ձեւավորման նպատակով:

Banks.am-ը հիշեցնում է, որ զրոյական տոկոսադրույքը ներդրվել էր Բելառուսի նախաձեռնությամբ եւ կիրառվում է ժամանակավոր հիմունքներով: Ս.թ. մայիսին տեղեկացրել էինք, որ պատրաստվել է փոփոխությունների նախագիծ, համաձայն որի 2022 թվականից էլեկտրական մեքենաների համար կգործի 15% մաքսատուրք:

Նշվում էր, որ ս.թ. մայիսի 20-ի դրությամբ (նախագծի հանրային քննարկման վերջնաժամկետը) հանձնաժողովը չէր ստացել Միության անդամ երկրներից նախաձեռնող առաջարկներ՝ 0% տոկոսադրույքի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
Դիտում՝ 5833
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW