2022 թվականից էլեկտրամոբիլների համար նորից կգործի 15% մաքսատուրքը

20.05.2021 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրամոբիլներ #մաքսատուրք
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պատրաստել է փոփոխությունների նախագիծ, համաձայն որի 2022 թվականից էլեկտրական մեքենաների համար կգործի 15% մաքսատուրք:

«Կոմերսանտ»-ը նշում է, որ էլեկտրական տրանսպորտի համար մաքսատուրքը զրոյացված է մինչեւ 2021-ի վերջ՝ «հաշվի առնելով ազգային արժույթների փոխարժեքների տատանումները, ներքին արտադրության բացակայությունն, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ձեւավորման համար խթաններ ստեղծելու անհրաժեշտությունը»:

Նախագծի հանրային քննարկումն ավարտվում է այսօր՝ մայիսի 20-ին: Սակայն հանձնաժողովը չի ստացել Միության անդամ երկրների նախաձեռնող առաջարկներ՝ 0% տոկոսադրույքի գործողության ժամկետը երկարացնելու վերաբերյալ, նշել են ԵՏՀ առեւտրային բլոկում:

Զրոյական տոկոսադրույքը ներդրվել է Բելառուսի նախաձեռնությամբ եւ կիրառվում է ժամանակավոր հիմունքներով, ուստի նախագծի նոր տարբերակում նշված է նախկինում գործող 15% դրույքաչափը:
Դիտում՝ 3477

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW