ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ թուրքական ապրանքների անօրինական ներմուծման փորձերից

09.08.2021 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #թուրքական ապրանքներ #արգելք
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։

Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին եւ տնտեսավարողներին՝ ժամանակ եւ ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ:

Իսկ մինչեւ գործողության ավարտը, ապրանքները եւ տրանսպորտային միջոցները բաց չեն թողնվելու, ինչը կհանգեցնի պարապուրդի եւ լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք եւ անհապաղ դուրս կհանվեն երկրից:

ՊԵԿ-ը եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ դրսեւորում է խիստ քաղաքականություն եւ շարունակում է հետեւողական հսկողությունը՝ իր իրավասությունների շրջանակում բացառելով դրանց մուտքը հանրապետություն։
Դիտում՝ 1077
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW