IDBank-ի աջակցությամբ հայտարարվում է Գեւորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ
09.08.2021 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

Կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք սովորում են Երեւանի պետական համալսարանի բակալավրի 2-րդ եւ բարձր կուրսերում (նաեւ մագիստրատուրայում), ունեն բարձր առաջադիմություն եւ հասարակական մեծ ակտիվություն:
«Գնահատելով եւ կարեւորելով մեր յուրաքանչյուր հերոսի անվան վառ հիշատակը եւ մեծ տեղ տալով կրթությանը՝ այս անգամ որոշեցինք կրթաթոշակ սահմանել հենց Գեւորգի անունով, որը համալսարանում աչքի էր ընկնում գիտական մեծ պոտենցիալով։ Գեւորգը նաեւ շատ մեծ հայրենասեր էր։ Կարծում ենք, որ սա եւս մեկ քայլ է դեպի զարգացող Հայաստան»,- ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Կրթաթոշակի մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021 թ. օգոստոսի 25-ն է։ Դիմելուց հետո մրցույթի մասնակիցները մրցութային հանձնաժողովի կողմից կստանան իրենց էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։
Մրցույթին դիմելու կարգին եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: