Օգոստոսի 6-ից Eurowings ավիաընկերությունը կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան՝ իր ուղեւորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երեւան: Յուրաքանչյուր ուրբաթ օր Airbus A320 օդանավը Հայաստան կմեկնի 14:20-ին եւ կժամանի 20:40-ին: Հետադարձ թռիչքը կիրականացվի նույն օրը՝ ժամը 21:30-ին, եւ Քյոլնի/Բոնի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:20-ին: Թռիչքի բոլոր ժամերը ներկայացված են տեղական ժամանակով: «Ուրախ ենք, որ Eurowings-ը մուտք է գործում հայկական շուկա: Շնորհավորում ենք ավիաընկերությանը եւ մաղթում հաջող գործունեություն ու անվտանգ թռիչքներ: Այսուհետ դեպի Եվրոպա ուղիղ մեկնելու հնարավորություններն ավելի կմեծանան»,- ասել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն: «Մեզ համար Eurowings-ում մեծ հաճույք է առաջին անգամ սպասարկել հայաստանյան շուկան եւ առաջարկել կանոնավոր թռիչքներ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն: Austrian Airlines-ի, Brussels Airlines-ի, հաջորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ի եւ արդեն Eurowings-ի հետ միասին, որն առաջատար եվրոպական low-cost ավիափոխադրողներից է, մենք ուրախ ենք մեծացնել մեր՝ Lufthansa խմբի ներկայությունը Երեւանում եւ, հետեւաբար, ավելի շատ հնարավորություններ առաջարկել Հայաստանից ճանապարհորդների համար»,- նշել է Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի եւ Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:Չվերթեր կարելի է ամրագրել eurowings.com կայքի, հավելվածի կամ տուրիստական գործակալությունների միջոցով՝ սկսած 129,99 եվրոյից: Գները ներկայացված են միակողմանի ուղղության համար: Tweet Դիտում՝ 3302