ՀԲՄ-ն ներկայացրել է ՀՀ բանկային համակարգի առաջին կիսամյակի ցուցանիշները
05.08.2021 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://vlast.kz/

Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 24 մլրդ դրամով կամ 2.7%-ով, ինչն առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 2.6 մլրդ դրամով կամ 0.28%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 133 մլրդ դրամով կամ 0.2%-ով՝ առաջին եռամսյակի համեմատ աճելով 113 մլրդ դրամով կամ 1.7%-ով:
Վարկային ներդրումները նվազել են շուրջ 253 մլրդ դրամով կամ 6%-ով: Պատճառը՝ նախորդ տարի համավարակով եւ պատերազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում բանկերի կողմից իրականացված վատորակ վարկերի դուրսգրումներն են։
Առեւտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 866 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 42%-ը՝ (1 684 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը եւ 11%-ը՝ (415 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են եւ նրանցից ներգրավված ավանդները:
2021թ. առաջին կիսամյակի տվյալներով ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 53%, արտարժույթով վարկերինը՝ 47%:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 109 մլրդ դրամով կամ 1.9%-ով, առաջին եռամսյակի հետ համեմատ աճելով շուրջ 111 մլրդ դրամով կամ 1.9%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 61 մլրդ դրամով (1.6%-ով), առաջին եռամսյակի համեմատ աճելով շուրջ 68 մլրդ դրամով կամ 1.8 %-ով:
2021թ. առաջին կիսամյակում բանկայի համակարգն ապահովել է 40.7 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է շուրջ 46.7 մլն դրամով կամ 0.11 %-ով:
Վճարային քարտեր
2021թ. առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով՝ կազմելով է 2 մլն 576 937: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 5.4%:
Հաշվետու ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 31 մլն 532 464 գործարք, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 51.9 %-ով: 2020թ. առաջին կիսամյակի համեմատ 28.3%-ով ավելացել է նաեւ վճարային քարտերով գործարքների ծավալը՝ կազմելով 811 921 մլն դրամ:
Փոխանցումներ
Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 202 մլն դոլարով կամ 37%-ով:
Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 70 մլն դոլարով կամ 17.6%-ով: 2021թ. 1-ին կիսամյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 132 մլն դոլարով կամ 88.6%-ով:
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ բանկերի տեղակայվածության վերլուծություն
2021թ. առաջին կիսամյակում ՀՀ առեւտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 3.4 մլն դրամով կամ 12.7%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 2.8 մլրդ դրամով կամ 12.2%-ով:
Առեւտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ. 1-ին կիսամյակում՝ 1,778 մլն դրամ, ավելի քան 3 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 567 մլն դրամ, իսկ շահութահարկի եւ եկամտահարկի միջինը` 1,520 մլն դրամ, ավելի քան 7 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 205 մլն դրամ:
ՀՀ բանկային համակարգի գործունեության 2021թ․ առաջին կիսամյակի ցուցանիշներն առավել մանրամասն հասանելի են այս հղմամբ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: