Քերոբյանը ներկայացրել է տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերը

02.08.2021 | 20:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #«Մանթաշով» գործարարների միություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական մասը, խոսել առաջիկա 5 տարվա տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերի մասին։

Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է ավելացնել ներդրումները գիտության ոլորտում, կառուցել ակադեմիական քաղաք, քառապատկել գիտության ֆինանսավորումը, ինչպես նաեւ բացել 500 նախակրթարան եւ 300 դպրոց։

Նախարարի պաշտոնակատարը շեշտել է տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության մոդերնիզացման, արտադրողականության աճի եւ պետության՝ որպես համաներդրողի դերի կարեւորությունը՝ ներկայացնելով արդեն իսկ մշակված ուղիներն ու ծրագրերը, որոնք ապահովելու են վերջիններիս իրագործումը։

Վահան Քերոբյանը գործարարներին տեղեկացրել է, որ կառավարությունը մեծ ներդրումներ է հատկացնելու ենթակառուցվածքների զարգացմանը, որին կուղղվի նաեւ ԵՄ օժանդակությայն զգալի հատված․ նախատեսվում է կառուցել 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար, 3 ինդուստրիալ պարկ Գյումրիում, Արարատում եւ Ղափանում։ 500 մլրդ դրամ կհատկացվի ընկերությունների ենթակառուցվածքների համաֆինասավորմանը։

Խոսելով զբոսաշրջության ենթակառուցվածքներում սպասվող բարեփոխումների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ պետությունն այս աշխատանքների համար կհատկացնի 50 մլրդ դրամ, որը կուղղվի նաեւ այդ ոլորտում ծառայությունների բարձր ստանդարտներին համապատասխանեցմանը, ինչը թույլ կտա Հայաստան բերել առավել գնողունակ զբոսաշրջիկների հատված։

Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաեւ 5 թիրախային ոլորտների մասին, որոնք հեռանկարային են Հայաստանի համար․ դրանք են՝ արեւային տեխնոլոգիաները, քիմիական եւ թեթեւ արդյունաբերությունը, ծանր մետալուրգիան, ֆինանսական ենթակառուցվածքները։ Նա շեշտել է, որ տնտեսության յուրաքանչյուր ճյուղ զարգացնելիս  տրամաբանությունը պետք է լինի կայուն եւ կանաչ տնտեսության շրջանակի մեջ։

Վահան Քերոբյանը ներկայացրել է նաեւ ընթացիկ տարվա վեց ամսվա տնտեսական ցուցանիշները, նկատելով, որ դրանք հուսադրող են եւ կանխատեսումներից ավելի բարձր։ Նրա խոսքով, եթե այս տեմպը պահպանվի, ապա տարվա կտրվածքով կգրանցվի տնտեսական ակտիվության շուրջ 10% աճ։
Դիտում՝ 1460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai