Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ «2020 թվականի թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էական խնդիրներ են ծագել բանկային ոլորտում»:Նա նշել է, որ բանկերի կողմից բնակչությանը վարկեր չտրամադրելու բացը լրացնելու համար այս փուլում «Ֆիդես հիպոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը վարկավորման ծրագրեր է սկսելու՝ որոշակի պետական սուբսիդավորմամբ: Խոսքը ինչպես բնակարանների վերանորոգման, այնպես էլ սպառողական ու բիզնես վարկերի մասին է: «Արցախցիները դրամական միջոցներ ներգրավելու հնարավորություն պետք է ունենան ինչպես նախապատերազմյան ծրագրերն ավարտելու, այնպես էլ նորերը սկսելու համար: Հատկապես կարեւոր է բնակարանային ու բիզնես նախագծերի ֆինանսավորումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Tweet Դիտում՝ 1314