Եվրոպական կարգավորիչը տուգանել է Amazon-ին €746 միլիոնով
02.08.2021 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://jungletopp.com/

Պարզվել է, որ Amazon-ի անձնական տվյալների մշակումը չի համապատասխանում ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոններին: Բացի տուգանք վճարելուց, ընկերությունը պետք է փոխի անձնական տվյալների օգտագործման իր գործելակերպը եւ վերանայի բիզնեսի վարման որոշ չբացահայտված մեթոդներ:
Իր հերթին, Amazon-ը, որի եվրոպական կենտրոնակայանը գտնվում է հենց Լյուքսեմբուրգում, հերքել է GDPR-ի կանոնների որեւէ խախտում:
«Տվյալների ոչ մի արտահոսք չի եղել, եւ հաճախորդների տվյալները չեն փոխանցվել երրորդ անձանց»,- հեռուստաալիքին ասել է առցանց խանութի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, որոշումը սուբյեկտիվ է եւ հիմնված է գաղտնիության մասին եվրոպական օրենքի չստուգված մեկնաբանությունների վրա: Ընդ որում, տուգանքը անհամաչափ է նույնիսկ նման հիմքերով, նշել են ընկերությունում:
CNPD-ի հետաքննությունը սկսվել էր 2018 թվականին այն բանից հետո, երբ ֆրանսիական La Quadrature du Net տվյալների պաշտպանության խումբը բողոք էր ներկայացրել Amazon-ի դեմ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: