Արցախբանկի Խորենացի մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում
20.07.2021 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արցախբանկ







Ինչպես նշել են բանկում, Խորենացի մասնաճյուղը համապատասխանեցված է սպասարկման ժամանակակից ստանդարտների պահանջներին, ստեղծված են բոլոր հնարավորությունները հաճախորդներին որակյալ բանկային ծառայություններ մատուցելու համար:
«Վերաբացված կենտրոնի փորձառու թիմը, ընդարձակ ու հարմարավետ կահավորված սրահները կապահովեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատշաճ սպասարկումը: Հաճախորդներին հասանելի կլինի բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթը, մասնավորապես բանկային հաշիվների բացում եւ վարում, ավանդների ներգրավում, բիզնես եւ սպառողական վարկերի տրամադրում, վճարային քարտերի թողարկում եւ սպասարկում, դրամական փոխանցումների եւ վճարահաշվարկային այլ ծառայությունների մատուցում:
Բանկի պրեմիում հաճախորդներին կգոհացնեն առանձնացված նորաոճ սրահները՝ հարմարեցված արագ եւ բարձրակարգ սպասարկման համար: Մասնաճյուղում ներդրված է հերթերի կառավարման համակարգ, բոլոր սրահները ապահովված են գերարագ Wi-Fi-ով:
Որպես բանկի խոշոր սպասարկման կենտրոն, մասնաճյուղը ակտիվ քայլեր կձեռնարկի նաեւ հաճախորդներին ֆինանսական խորհրդատվություն մատուցելու ուղղությամբ: Այն վստահաբար կնպաստի քաղաքացիների համար արդյունավետ լուծումների ընտրությանը բանկի միջոցով: Առաջիկայում մասնաճյուղը հանդես կգա նոր առաջարկներով՝ մշակված առանձին թիրախային խմբերի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Խորենացի մասնաճյուղը բաց է հաճախորդների համար երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:30-17:00:
Արցախբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հավատարիմ մնալով հաճախորդների կարիքներին համապատասխան գործելու եւ իր ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնելու ռազմավարությանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: