Բիզնեսի կայունությունն ու շարունակականության ապահովումը, միջազգային ներդրումների ներգրավումը, աննախադեպ հասարակական ակնկալիքներն ու սոցիալական բեռը հետպատերազմական Հայաստանի գործարար համայնքի համար առանցքային խնդիրներից են: Այս համատեքստում «Գալաքսի» ընկերությունների խումբը եւ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան «բիզնես նախաճաշի» ձեւաչափով հանդիպում էին կազմակերպել՝ քննարկելու, թե ինչպես կարող է մասնագիտական հանրույթը միավորել ջանքերը խնդիրներին համակարգային լուծումներ ձեւավորելու համար: Լուսանկարը՝ Galaxy Group Հանդիպմանը ներկա էին բիզնես համայնքի մոտ չորս տասնյակ ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ այլք։Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամները ողջունեցին Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին Ալֆոնսո Դի Ռիսոին, ով բացման խոսքով հանդես եկավ` խոսելով ներդրումային միջավայրի խթանման մասին: Ալֆոնսո Դի Ռիսոն Լուսանկարը՝ Galaxy Group «Մեծապես կարեւորում ենք եվրոպական բիզնես համայնքի հետ համագործակցությունը ինչպես համատեղ նախագծերի իրականացման, այնպես էլ նոր գաղափարների քննարկման ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների տեսանկյունից։ Այս համատեքստում Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում անգնահատելի է, եւ այն «Գալաքսի» ընկերությունների խմբի համար առանցքային գործընկեր է հանդիսանում», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։ Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դեսպանությունների տնտեսական կցորդները հետաքրքրվեցին «Գալաքսիի» բիզնես վերլուծական տվյալներով ու նախագծերով: Դիանա Սարումովան Լուսանկարը՝ Galaxy Group Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով միասնական աշխատանքի եւ միջազգային կառույցների հետ համագործակցության կարեւորությունը: Առանձին շնորհակալության խոսքերն ուղղվեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարությանը տնտեսական զարգացման եւ աշխատատեղերի ստեղծմանն ուղղված իրենց ներդրման համար: Նա ողջունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին եւ շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար նաեւ այլ ԵՄ դեսպանությունների տնտեսական կցորդներին՝ նշելով, որ Ասոցիացիան միշտ բաց է առաջարկների եւ գաղափարների քննարկման համար։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման եւ արտաքին ներդրումների խթանման գործում։ Շուշան Հարությունյանը Լուսանկարը՝ Galaxy Group Հանդիպման ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնես պորտֆելն ու նախագծերը ներկայացրեց ընկերության ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանը: Ընկերության հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը ներկայացրեց խմբի բիզնես անալիտիկան, հասարակության շրջանում բիզնեսի վերաբերյալ ընկալումների եւ այլ ինստիտուտների հանդեպ վստահության ինդեքսների վերջին տարվա ցուցանիշները: Tweet Դիտում՝ 4375