Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները հուլիսի 8-ին Մոսկվայում քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:Մաքսիմ Ռեշետնիկովն առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր, որով այսուհետ կհամակարգվեն բոլոր համատեղ ներդրումային ծրագրերը: Հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ երկարաժամկետ տնտեսական համագործակցության նախորդ ծրագիրն ավարտվել է 2020 թվականին, նախարարն ընդգծել է նոր երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ ունենալու անհրաժեշտությունը:Ներդրումային նախագծերի մշակման նպատակով Վահան Քերոբյանը եւ Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել ներդրումային համագործակցության գծով համատեղ աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երկու կողմերի փոխնախարարներ:Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջը ներկայացրել է երկկողմ առեւտրի ոլորտում առկա թաքնված խոչընդոտները, որոնք դժվարացնում են ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը: Մասնավորապես, նա նշել է, որ Ռուսաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունները Հայաստանի հետ առեւտրի ժամանակ դեռեւս հարկային դժվարությունների են հանդիպում:Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է ՌԴ տարածաշրջանային կառավարությունների հետ ուղիղ համագործակցության կարեւորությունը՝ նշելով Սվերդլովսկի մարզի հետ հուլիսի 6-ին ստորագրված համաձայնագիրը՝ առեւտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական հարաբերությունների իրականացման մասին։ 06.07.2021 | 15:13 Կընդլայնվի համագործակցությունը Հայաստանի եւ Սվերդլովսկի մարզի միջեւ Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ուժեղացնել երկու երկրների միջեւ ինտեգրացիոն գործընթացները` օգտագործելով ԵԱՏՄ ողջ ներուժը: Նրանք քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ ԵԱՏՄ տարածքում երկու երկրների արտադրանքի՝ մետաղագործության, քիմիական արդյունաբերության եւ գինեգործության ոլորտների ապրանքների համատեղ իրացման հարցերը։Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ համատեղ լոգիստիկ կենտրոն ստեղծելու հարցը: Tweet Դիտում՝ 2710