ՌԴ կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը եւ Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Սվերդլովսկի մարզի կառավարության միջեւ առեւտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր։ՀՀ կառավարության եւ Սվերդլովսկի մարզի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը 10 տարի գիտական, տեխնիկական եւ մշակութային համագործակցության զարգացման ամուր իրավական հիմք է հանդիսացել, ավարտվել է 2018թ․-ին:Փոխադարձ առեւտրի ծավալների մեծացման, համատեղ գիտական եւ տեխնիկական ծրագրերի մշակման եւ իրականացման դրական դինամիկան պահպանելու նպատակով Սվերդլովսկի շրջանի կառավարությունը 2019թ. առաջարկել է դիտարկել նոր ժամանակահատվածի համար համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:Համաձայնագրի ստորագրումը կնպաստի առեւտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ի եւ Սվերդլովսկի մարզի միջեւ նոր գործարար կապերի հաստատմանը:Համաձայնագիրը նախատեսում է փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումների, արդյունաբերության, առեւտրի եւ մեծ ներուժ ունեցող այլ բոլոր հնարավոր ոլորտներում: Tweet Դիտում՝ 895