ԱրարատԲանկն ու FMO-ն այսօր հայտարարել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրման մասին: Ինչպես նշել են բանկում, ռիսկերը համատեղ ստանձնելու այս նորարարական ծրագիրը ԱրարատԲանկի համար ավելի դյուրին կդարձնի փախստականների, երիտասարդ եւ (կամ) կին ձեռներեցների, ինչպես նաեւ COVID-19 համավարակից տուժած բիզնեսների ֆինանսավորումը, քանի որ տվյալ պորտֆելի վարկային ռիսկը ստանձնելու են երկու ֆինանսական կառույցները համատեղ:«NASIRA» ծրագիրը ռիսկը համատեղ ստանձնելու գործիք է տեղի ֆինանսական հաստատությունների համար: Վերջինս ֆինանսավորվում է Եվրամիության եւ ֆինանսական հասանելիության ընդլայնման «MASSIF» հիմնադրամի կողմից, որը կառավարում է FMO-ն՝ Նիդերլանդների կառավարության անունից: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապահովել ֆինանսական միջոցների հասանելիությունը «ֆինանսապես խոցելի» հատվածի, մասնավորապես՝ փախստականների, երիտասարդ եւ (կամ) կին ձեռներեցների, ինչպես նաեւ COVID-19 համավարակից տուժած բիզնեսների համար: «FMO-ի հետ բազմամյա համագործակցության ընթացքում ԱրարատԲանկն ապացուցել է, որ բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույց է, ինչի մասին վկայում է տվյալ ծրագրում բանկի մասնակցությունը։ Հատկանշական է, որ ծրագրում ընդգրկված են փախստականներն ու հայրենադարձները, որը կարեւորվում է հատկապես մեծ սփյուռք ունեցող Հայաստանի պարագայում։ Ծրագրի շահառուները հաճախ չեն ֆինանսավորվում հավանական կամ իրական բարձր ռիսկ ունենալու, ապահովածության միջոցի, վարկային պատմության բացակայության կամ այլ պատճառներով: Երաշխիքային ծրագիրը վերացնում է նշված խոչընդոտները՝ վարկային հնարավոր կորուստները համատեղ կրելու շուրջ նախապես համաձայնություն ձեռք բերելու միջոցով: Ծրագրի շրջանակում ԱրարատԲանկին կտրամադրվի նաեւ տեխնիկական աջակցություն, որը կօժանդակի Բանկին թիրախային խմբերին ծրագրի հասանելիության ապահովման գործում»,- տեղեկացրել է FMO-ի մամուլի ծառայությունը։ «Շատ ուրախ եմ, որ երկար տարիների համագործակցության արդյունքում ձեռքբերված վստահությունն այսօր հանգեցրել է իր տեսակի մեջ եզակի պայմանագրի ստորագրմանը։ «NASIRA» ծրագիրը եզակի է այն առումով, որ ԱրարատԲանկն ու FMO-ն համատեղ կրում են «խոցելի» բիզնեսներին տրամադրվող վարկերի չվճարման ռիսկը՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին հիմնել եւ զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում: Հատկանշական է, որ այս ծրագիրն աննախադեպ է նաեւ ողջ տարածաշրջանում, եւ գաղտնիք չեմ բացի՝ ասելով, որ բանկերը խուսափում են ֆինանսավորել ֆինանսապես խոցելի, բարձր ռիսկի խմբին դասվող բիզնեսներին: Ուրախ ենք, որ հենց ԱրարատԲանկն է հանդես գալիս նման առաջարկով, քանի որ կարեւորում ենք ֆինանսական միջոցների հասանելիությունն ու հավասար պայմանների ապահովումը բոլոր վարկառուների համար»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը: ««NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրումը հերթական կարեւոր քայլն է ԱրարատԲանկի հետ մեր երկարամյա հարաբերություններում: Նվազեցնելով ֆինանսապես խոցելի խմբերի եւ COVID-19 համավարակից տուժած ձեռնարկությունների հավանական եւ իրական ռիսկերը` FMO-ի նպատակն է նպաստել Հայաստանի տարածքում անհավասարությունների նվազեցմանը եւ COVID-19 համավարակի արդյունքում գոյացած ճգնաժամի եւ վերականգնման ժամանակահատվածում փոքր բիզնեսների համար ֆինանսական աջակցության ընդլայնմանը»,- ասել է FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դե Ռոյթերը:ԱրարատԲանկի մասինԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար եւ բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ եւ ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:Նորարարական բանկային տեխնոլոգիաներով եւ կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ․-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը՝ ժամկետային ավանդներին եւ 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% եւ ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:Ավելին՝ https://www.araratbank.am/hy/ https://www.facebook.com/AraratBankofficial FMO-ի մասինFMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես սոցիալական եւ բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող առաջատար ներդրող՝ FMO-ն զարգացող երկրներում եւ շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր եւ բիզնեսներ: Համոզված լինելով, որ կայուն մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական եւ սոցիալական զարգացմանը՝ արդեն 50 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը եւ բարելավել կյանքի որակը: FMO-ն շեշտը դնում է տնտեսության զարգացման տեսանկյունից մեծ կշիռ ունեցող երեք ոլորտների վրա՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա եւ գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն եւ ջրային տնտեսություն: Ավելի քան 85 երկրներում 9.7 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է:Ավելին՝ www.fmo.nl Tweet Դիտում՝ 4143