ՀայՓոստը մեկնարկել է կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները
06.07.2021 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀայՓոստ

Կենսաթոշակառուն իր՝ ՀայՓոստ դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաեւ փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
«ՀայՓոստը նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձեւավորմանը՝ ապահովելով հաճախորդների համար մատչելի, հասանելի եւ նորարարական ծառայություններ: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարեւոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, եւ այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշել է« ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
ՀայՓոստ ընկերության փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանն էլ նշել է.
«Մեր կողմից գործարկած HayPost Pay դրամապանակը գործում է iOS եւ Android օպերացիոն համակարգերում, այն կարելի է ներբեռնել, կատարել կոմունալ եւ այլ վճարումներ, փոխանցումներ իրականացնել ՀայՓոստի դրամապանակների միջեւ, ինչպես նաեւ հետեւել առաքանիների հետագծին: Էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին ամբողջությամբ կամ մասնակի ստանալ իրենց կենսաթոշակը, կանխիկացնել փոստային բաժանմունքում, ստանալ նաեւ հասցեական առաքման միջոցով»:
Բացառություն են կազմում հետեւյալ խմբերում ընդգրկված շահառուները՝
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,
- 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները եւ լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:
Հուլիսից սկսած մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նույնպես կվճարվեն անկանխիկ եղանակով:
ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: