Կոնվերս Բանկն առաջարկում է դառնալ Visa քարտապան՝ արտոնյալ պայմաններով
02.07.2021 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Հաճախորդի ցանկությամբ ընտանիքի անդամին անվճար կտրամադրվի նաեւ Visa Classic,Visa Gold կամ Visa Platinum կից քարտ` կախված հաճախորդի հիմնական քարտի տեսակից:
Իսկ պրեմիում դասի քարտերի դեպքում կառաջարկվի անհատական պահատուփի սպասարկման ծառայություն սպասարկման վճարի 50% նվազեցված արժեքով՝ բանկի «Երիտասարդական», «Կիլիկիա», «Արշակունյաց», «Գյումրի», «Կենտրոնական» եւ «Նոր Նորք» մասնաճյուղերում, ինչպես նաեւ ստանալ Visa PaySticker կամ Visa MiniFob (իր աքսեսուարով)՝առանց տրամադրման վճարի:
Նոր քարտապանները հնարավորություն կստանան մասնակցել նաեւ Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար գործարկված ակցիային: Անկանխիկ գնումների խրախուսման միտված ակցիայի ընթացքում առավելագույն քանակի գնումներ կատարած եւ ոսկի միավորներ կուտակած հաճախորդները, կատարելով անկանխիկ գնումներ, կկուտակեն ոսկի միավորներ ու կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.
- ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (հարգը՝ 999.9),
- իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (հարգը՝ 999.9):
Ակցիայի վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:
Մանրամասներին համապատասխանաբար կարող եք ծանոթանալ այստեղ եւ այստեղ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: