Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը, “ԱԿԲԱ Լիզինգ”## վարկային կազմակերպությունն ու “Լոնդոն-Երեւան Կո” ապահովագրական ընկերությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից պարգեւատրվել են լավագույն բացատրական գրքույկների թողարկման համար:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն այսօր նշել է, որ ԿԲ-ը հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանը եւ այդ նպատակով որոշեց պատվոգրեր շնորհել լավագույն բացատրական գրքույկներ թողարկած բանկին, վարկային կազմակերպությանն ու ապահովագրական ընկերությանը:“Մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելու գործընթացում առաջնորդվում էր 4 չափորոշիչներով. գրքույկի դիզայնը, տեղեկատվության մատուցման ձեւը, դրա բովանդակությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաեւ հասանելիությունը հաճախորդներին”,- ասել է Վաչե Գաբրիելյանը:ԿԲ ֆինասական քաղաքականության ու վերլուծությունների վարչության ղեկավար Վահե Վարդանյանի խոսքերով, Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների տրամադրած տեղեկատվության հիմնական թերությունը հանդիսանում է դրա երկիմաստությունը` պայմանավորված տեղեկատվության ոչ լրիվ բացահայտմամբ ու իրական տոկոսադրույքների քողարկմամբ:Վաչե Գաբրիելյանը նշել է, որ “Սպառողական վարկավորման մասին” օրենքի ընդունումը բանկերին պարտավորեցնում է հաճախորդներին տրամադրել ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում նաեւ` իրական տոկոսադրույքները: Tweet Դիտում՝ 6749