Փաշինյան. Պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդնումը

29.06.2021 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշիյան #գյուղատնտեսություն #կաթիլային ոռոգում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ գյուղատնտեսության ոլորտում կառավարության ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։

«Կլիմայական գլոբալ փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության, որ ավանդական ոռոգումն ապագա չունի եւ այն պետք է փոխարինել կաթիլայինով: Մենք առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդնումը եւ այն շատ արագ կիրառենք»,- կառավարությունում այսօր անցկացրած խորհրդակցության ընթացքում նշել է վարչապետնի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ արձանագրվել է ջրամբարների կառուցման եւ ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտություն, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսել:

Ինչ վերաբերում է ներկա պահին գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու խնդրին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «ՀՀ օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր են նախատեսված եւ պետք է հասկանանք՝ որքանով ենք դրանք կիրառվելու, ինչպիսի որոշումներ ենք կայացնելու, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել գյուղատնտեսությանը»:
Դիտում՝ 1131
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW