Համաշխարհային ֆինանսական կարգավորիչներն անցած շաբաթ տեսակապի միջոցով անցկացրին իրենց առաջին հանդիպումն ապակենտրոնացված ֆինանսական հավելվածների (DeFi) շուկայի ներկայացուցիչների հետ. ծառայություններ, որոնք հավակնում են փոխարինել բանկերին եւ ֆինանսական ծառայություններ տրամադրել օգտատերերին առանց միջնորդների:Ինչպես հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով Financial Times-ը, կարգավորիչները մտահոգված են, որ այս հեռանկարային շուկան դուրս է մնում իրենց վերահսկողությունից:Պարբերականի աղբյուրների համաձայն՝ միջոցառման կազմակերպիչն էր Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպությունը (IOSCO): Մասնակիցների թվում էին նաեւ ամերիկյան գլխավոր կարգավորիչների՝ Ապրանքների ֆյուչերսների առեւտրի հանձնաժողովի (CFTC) եւ Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովի (SEC) ներկայացուցիչներ:DeFi ոլորտը ներկայացնում էին Uniswap ապակենտրոնացված կրիպտոբորսայի, ինչպես նաեւ դերիվատիվների dYdX ապակենտրոնացված բորսայի ներկայացուցիչները:DeFi ծառայությունների ի հայտ գալը եւ դրանց հանրաճանաչության կտրուկ աճը հանկարծակիի են բերել ֆինանսական կարգավորիչներին, գրում է Financial Times-ը: Հանդիպմանը CFTC ներկայացուցիչը ենթադրել է, որ DeFi շատ հավելվածներ կարող են ապօրինի լինել, իսկ SEC-ի նախագահ Գերի Գենսլերը հայտարարել է, որ ոլորտը «մի շարք խնդիրներ է» ստեղծում ներդրողների եւ կարգավորիչների համար:DeFi ծառայությունների ներկայացուցիչները նշել են, որ ուրախ կլինեն ավելի հստակ ցուցումներ ստանալ կարգավորող մարմիններից՝ միաժամանակ շեշտելով, որ վերահսկողության ուժեղացումը սպառնում է այն հատվածին, որը մտադիր է ստեղծել ֆինանսական նոր համակարգ: Tweet Դիտում՝ 1737