Բաֆեթը լքում է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը

24.06.2021 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուորեն Բաֆեթ #Bill & Melinda Gates Foundation
Ամերիկացի հայտնի ներդրող, Berkshire Hathaway ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ուորեն Բաֆեթը հեռացել է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամի (Bill & Melinda Gates Foundation, BMG) հոգաբարձուների կազմից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Բաֆեթը, Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հետ միասին, 2006 թվականին դարձավ BMG-ի երեք հոգաբարձուներից մեկը՝ խոստանալով իր կարողության մեծ մասը նվիրաբերել բարեգործությանը: Վերջին 15 տարվա ընթացքում Բաֆեթը ավելի քան $27 միլիարդ է հանգանակել բարեգործական նպատակներին:

«Այս տարիների ընթացքում ես BMG-ի ակտիվ հոգաբարձու չեմ եղել: Հիմա ես լքում եմ այս պաշտոնը, ճիշտ այնպես, ինչպես թողել եմ տնօրենների բոլոր կորպորատիվ խորհուրդները, բացի Berkshire-ից»,- ասել է Բաֆեթը:



Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը, որը տնօրինում է շուրջ $50 մլրդ ծավալի միջոցներ, ոչ միայն խոշորագույն մասնավոր բարեգործական կազմակերպությունն է, այլեւ ամենաազդեցիկը, գրում է Financial Times-ը: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման արշավին մասնակցելը BMG-ին դարձրել է համավարակի դեմ պայքարի առանցքային դերակատար:

Սակայն Բիլ եւ Մելինդա Գեյթսերի անսպասելի հայտարարությունը ամուսնալուծության մասին բազմաթիվ մտահոգություններ առաջացրեց կազմակերպության ճակատագրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նրանք խոստացան շարունակել միասին աշխատել իրենց բարեգործական կազմակերպությունում:
Դիտում՝ 2245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW