Բիլ Գեյթսն ամուսնալուծվում է

04.05.2021 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիլ Գեյթս #Մելինդա Գեյթս

Բիլ եւ Մելինդա Գեյթսերը հայտարարել են ամուսնալուծվելու մասին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է Բիլ Գեյթսի Twitter-ի էջում։


«Երկար մտորումներից եւ մեր հարաբերությունների վրա շատ աշխատելուց հետո մենք որոշում կայացրեցինք ամուսնալուծվել: Վերջին 27 տարիների ընթացքում մենք դաստիարակել ենք երեք հիասքանչ երեխաների եւ ստեղծել հիմնադրամ, որն աշխատում է ամբողջ աշխարհում՝ հնարավորություն տալով մարդկանց առողջ եւ արդյունավետ կյանք վարել:



Մենք շարունակում ենք հավատալ այդ առաքելությանը եւ կշարունակենք մեր աշխատանքը հիմնադրամում, սակայն այլեւս չենք հավատում, որ կարող ենք միասին լինել որպես ամուսիններ մեր կյանքի հաջորդ փուլում»,- գրել է Բիլ Գեյթսը:

Դիտում՝ 2292

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW