Հետազոտվել են ՀՀ տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները

24.06.2021 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ /
«Ամբերդ» մատենաշարով լույս է տեսել «Հայաստանի տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները, դրանք բնութագրող ցուցանիշների ընտրությունը եւ այդ ցուցանիշների համար առավելագույն կամ նվազագույն շեմերի սահմանման հնարավորությունները» աշխատությունը:

Այն հասանելի է այս հղումով:

Հետազոտական խմբի ղեկավար Հայկ Բեջանյանը եւ խմբի անդամներ Եվգենյա Բազինյանը, Արթուր Այրումյանը, Նարեկ Կարապետյանը եւ Տաթեւիկ Ռոստոմյանը
առանձնացրել եւ դասակարգել են ՀՀ տնտեսության զարգացման վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոնները, ուսումնասիրել են այդ գործոնների ազդեցության փոխանցման ուղիները:

Հետազոտության շրջանակներում առանձնացվել եւ դասակարգվել են ՀՀ տնտեսության զարգացման վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոնները, ուսումնասիրվել են այդ գործոնների ազդեցության փոխանցման ուղիները, տնտեսաչափական մեթոդների կիրառմամբ իրականացվել է այդ ցուցանիշների շեմային մակարդակների գնահատում, որի արդյունքներով փաստացի ցուցանիշների՝ շեմային մակարդակներից շեղումների գնահատման միջոցով բացահայտվել է ՀՀ տնտեսության խոցելիությունը։ Նաեւ մշակվել է տնտեսական անվտանգության գնահատման համակարգ՝ պարբերական գնահատումներ իրականացնելու նպատակով։

Աշխատությունը բաղկացած է երեք գլուխներից.

Գլուխ 1․Կայունություն եւ ճգնաժամեր․ հիմնական գործոնները եւ փոխանցման ուղիները

Գլուխ 2․ ՀՀ տնտեսական անվտանգության ցուցանիշների շեմային մակարդակների գնահատումը

Գլուխ 3․Տնտեսական անվտանգության շեմերի կիրառման հնարավորությունները ՀՀ տնտեսության համար
Դիտում՝ 1288
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW