ԵԿԲ-ն կպաշտպանի թվային եվրոյի ապագա օգտատերերի գաղտնիությունը
21.06.2021 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ft.com

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵԿԲ-ի ներկայացուցիչ Ֆաբիո Պանետան:
Նա գտնում է, որ ֆինանսական հաստատությունն ունի անհրաժեշտ գործիքներ թվային եվրոյին պահանջվող գաղտնիության մակարդակն ապահովելու համար: Նրա կարծիքով՝ մասնավոր ընկերություններն ի վիճակի չեն կրկնել կարգավորիչի արդյունքը:
ԵԿԲ-ին գաղտնիության խնդիրների լուծումը տրամադրելու փաստարկների շարքում Ֆաբիո Պանետան նշել է շուկայի մասնակիցների հատուկ վերաբերմունքը կարգավորիչ մարմինների ներգրավմանը նման խնդիրների լուծման գործում: Նրա դիտարկումների համաձայն, մարդիկ իրենց ավելի ապահով են զգում, երբ նրանց տեղեկատվությունը մշակում են ոչ թե մասնավոր, այլ պետական հաստատությունները:
«Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով մենք կարող ենք պաշտպանել գաղտնի տվյալները՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով անցկացնել օրենքով նախատեսված ստուգումներ՝ ապօրինի գործարքներից խուսափելու համար, ներառյալ՝ փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը կամ հարկերից խուսափելը»,- ասել է Ֆաբիո Պանետան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: