ՀայՓոստ ընկերությունը վերաբրենդավորման գործընթացի նոր փուլով իրականացնում է մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը Երեւան քաղաքում:Այսօր Երեւանում բացվել է երկու փոստային բաժանմունք. փոստային դասիչ՝ 0028, հասցե՝ Կիեւյան 4, եւ 0019, հասցե՝ Բաղրամյան 23: ՀայՓոստի բաժանմունքներն ունեն մի շարք նորարարություններ.- հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,- օնլայն հերթագրման Earlyone համակարգ,- բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառք, - Wi-Fi հասանելիություն,- հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը: «ՀայՓոստը կառուցվող մեծ էկոհամակարգ է եւ հոլդինգ՝ իր լոգիստիկ եւ ֆինանսական ծառայություններով, նորարար եւ տեխնոլոգիական լուծումներով: ՀայՓոստի վերաբրենդավորման առաջին փուլով մեկնարկում ենք Երեւան քաղաքում փոստային բաժանմունքների վերապրոֆիլավորման եւ վերաբրենդավորման գործընթացը: Մեր նորաբաց բաժանմունքները տեխնիկապես հագեցված եւ ժամանակակից ստանդարտներին համապատասխան են: Մինչեւ տարեվերջ մեր քաղաքացիները կտեսնեն նոր, ժամանակակից փոստային բաժանմունքներ Երեւան քաղաքում, այնուհետեւ՝ ՀՀ մարզերում»,- նշել է ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: 09.06.2021 | 16:04 ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով Փոստային բաժանմունքերի ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանն էլ ասել է. «ՀայՓոստը վերափոխման ճանապարհին է, եւ զարգացման ռազմավարությունով նպատակ ունենք սկիզբ դնել նոր ծառայությունների, սպասարկման նոր ստանդարտների եւ առաջադեմ լուծումների մատուցմանը: ՀայՓոստն ունի ՀՀ-ում ամենամեծ ցանցը, որը հաճախորդի համար կդառնա առավել հարմարավետ, նորարար եւ տեխնիկապես հագեցված»: Tweet Դիտում՝ 1627