Մելլաթ Բանկի ղեկավարը խոսել է Հայաստանի նկատմամբ «հատուկ վերաբերմունքի» մասին
15.06.2021 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս մասին Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում ասել է Մելլաթ Բանկի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամռեզա Մուսավին՝ հավելելով, որ «Իրանի Մելլաթ Բանկը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, սակայն Հայաստանի Մելլաթի նկատմամբ ուշադրությունը բոլորովին այլ է»:
Անդրադառնալով բանկի դերին հայ-իրանական կապերի ամրապնդման գործում՝ բանկի ղեկավարն առանձնացրել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, որի ֆինանսական մասը կատարվում է Մելլաթ Բանկի միջոցով: «Բացի այդ, բանկի կողմից սպասարկվում են երկու երկրների միջեւ իրականացվող արտահանման ու ներմուծման գործարքները: Բանկն ակտիվորեն աշխատում է նաեւ Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ»,- ասել է Մուսավին :
Նա նաեւ նշել է, որ բանկը ցանկանում է 1-2 մասնաճյուղ ունենալ Հայաստանում՝ ընդլայնելով վարկային պրոդուկտները, իսկ հետագայում՝ վարկային պրոդուկտներից բացի մատուցել նաեւ այլ ծառայություններ:
Սեյեդ Ղոլամռեզա Մուսավիի հետ հարցազրույցը հասանելի է այս հղումով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: